Անվերնագիր, կիսատ
Օտար քաղաքում մենակություն զգաց: Երկար մենակություն էր:
Մարմնավաճառ ճարեց:
— Կվճարեմ ինչքան ուզես. ամբողջ գիշերվա համար:
— Լավ:
Մարմնավաճառին տարավ իր մոտ, իր սենյակ: Ամուր գրկեց, հետո ափերի մեջ մի պահ պահեց նրա մատները, ժպտաց, շոշափեց այդ մատները: Ծանոթ մեկի մատները հիշեց:
— Հանվի՛ր, — ասեց ու քաշեց իր անկողին: Հետո ամուր գրկեց ու պառկեց:
— Մենք բա ոչինչ չենք անելու՞, — հարցրեց աղջիկը:
— Չէ, պարզապես մենակ էի:
Դիալեկտիկա
Տղան – Եթե միլիոն տամ կտա՞ս: ![]()
Օրիորդը – Կտամ, եթե միլիոն տաս, ![]()
Տղան – Իսկ եթե տամ հարյո՞ւր: ![]()
Օրիորդը – Ուզում ես հանեմ արյո՞ւն: ![]()
այդ ինչ ասեց խայտառակը !!! ![]()
Անպատվեց էգին արուն !!! ![]()
Օրիորդին վիրավորեց անառակը !!! ![]()
Օրիորդը – Զտի՛ր կաթից կարագը, ![]()
Կեղտոտ անդաստիարա՛կ !!! ![]()
Դիալեկտիկական հետևություն`
Գնի իջեցումը տանում է
որակի բարձրացմանը…
և հակառակը: ![]()
բիձոտել եմ
մուշտուկ եմ քաշում
խորքից
կիտել եմ մտքերս,
ջահելությունս եմ փնտրում
կիտածի միջից
թարսվել եմ
կույտիս հետ լցրած
դիմացս
անծանոթ են
ծխերը դուրս փչած
ու անգույն
շորերս արդուկած
ու կոկիկ չեն
տերն էլ
շատը քիչ ա
քիչն էլ շատ
առաջս
համը չոր ա
բայց ոչ չորացած
դառն ա
սերը սառն ա
բայց անտարբեր
կռացած
կարճ ա մնացել
կամ էլ երկար
կամ կրճատած
գարունը շառ ա
հաջորդն ամառ ա
լրջացած
իսկ աշունը կգա
ու կանցնի
մոռացած
բիձոտել եմ
ձմեռ եմ արել
նեղացած
ու գնում եմ ծնվելու
Music by my brother @ Bagrat Hakobyan
սարի հետևը մի տեղ կա.
ես այնտեղ չեմ եղել:
սպիտակի մեջ մի սև կա,
որ կաթը հարամ է արել.
ու լիքը նորածին մանուկներ
սարի հետևն են դառել
ու ինձ թողել մենակ:
գարունը ժանտախտ է բերել,
ու բոլորին բաժանել ձրի.
բացի ինձնից.
ապագան անցնում է անցյալ,
ու մնում ես ներկայում`
ներկայից կախված`
ներկայի հետևից վազելով,
որ նույնպես շտապում է անցյալ`
քեզ հետը տանելով.
ու ստիպված վազերով
մրցում ես ներկայի հետ,
որ չանցնես անցյալ
ներկայիդ հետ`
ապագայիդ մոտ անցյալում`
անցյալիդ, ներկայիդ ու ապագայիդ անցյալ դառնալով.
Արդարությունը
Աշխատում էի արդարադատության վերահսկողության բյուրոյում: 2009 թիվն էր: Զբաղվում էինք արդարության հարցերով:
Մի օր շրջանից նամակ եկավ մի անծանոթ թշվառ տատիից: Տատին գրում էր, որ մի խումբ տականքներ սպանել են միակ որդուն իր հարսանիքի տոնախմբության ժամանակ հենց իր աչքի առաջ: Ծեծել, դանակահարել ու գնացել էին:
Տատին գրում էր, որ հանցագործներից ոչ մեկին չէին բռնել, որ ազատության մեջ ման են գալիս, անիծում էր ու արդարություն աղերսում:
Նամակը ծանր էր. կասկածում էինք. չար կատակի էր նման:
Զանգեցինք տատիին` նամակում նշված հեռախոսահամարով:
Տատին պատմեց ու ողբաչափ լաց եղավ, մեր խիղճն էլ խեղդեց արցունքների մեջ: Հեռախոսն ականջներիս տատիի հետ արցունք թափեցինք:
Ինչպե՞ս թե նման տականքները կարող են ազատության մեջ ման գալ: Մի՞թե երկրիս երեսին նման կարգի գազաններ են մնացել: Եվ ու՞ր մնաց մեր պետությունը, բյուրոն, ու արդարությունը - Խառնվել էինք իրար:
Ուր ասես չզանգեցինք ու նամակ չուղարկեցինք: Պաշտոնատար անձանց ընգնավորեցինք ու համակարգը թափ տվինք իրար: Հետո եկավ սպասված պատասխանը` դատախազությունից:
Պատասխանում դատախազությանը հարիր պաշտոնական ոճով պարզաբանվում էր, որ նման դեպք իսկապես տեղի ունեցել է, մարդուն սպանել են իր հարսանիքի ժամանակ` մոր աչքի առաջ, սակայն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հանցագործներին բռնել են և դատական կարգով ենթարկել են պատասխանատվության` ազատազրկման ձևով: Այսինքն, եզրակացվում էր նամակում, տատիի հաղորդած տեղեկություններն այն մասին, որ հանցագործները ազատության մեջ են, չէին համապատասխանում իրականությանը:
Մարդուն սպանել էին մոր աչքի առաջ սեփական հարսանիքի ժամանակ, արդարությունը չէր մեռել, վերականգնվել էր:
Իսկ մենք ուրախացել էինք:
Արդարադատության վերահսկողության բյուրոյում էի. 2009 թիվն էր: Զբաղվում էինք արդարության հարցերով: Մի օր շրջանից նամակ եկավ…
Էդիտա
Ժամանակին ծեր պապի էի` երկար սպիտակ մորուսով: Ու մի հատ էլ պստո թոռնիկ ունեի` անունն Էդիտա:
Շատ չարաճճին էր Էդիտան, ու նույնքան էլ համով: Գալիս նստում էր գիրկս, ինձ ամուր գրկում ու ստիպում, որ հեքիաթ պատմեմ իրա համար:
Աշխարհիս երեսին հեքիաթ չմնաց, որ Էդիտայիս չպատմեմ: Նստած լսում էր հեքիաթներիս, սրտանց հավատում ու արևով ժպտում: Ես էլ Էդիտայիս արևոտ թուշիկն ու կանչած «պապին» դնում էի ծոցագրպանս ու պահում, որ թեյ խմելուց քաղցրի կարիք չունենամ:
Իսկ երբ հեքիաթ չէի հիշում, որ Էդիտայիս պատմեմ, սպիտակ մորուքս էր քաշքշում, մազերը պոկում ու երազանքներ պահում: Պատմածս հեքիաթներից էր սովորել:
Էդպես էնքան քաշեց մորուսիցս, մինչև լրիվ պոկեց: Ու ես ջահելացա:
Իսկ Էդիտաս մեծացավ. հեքիաթներիս էլ չի հավատում ու մոտս չի գալիս:
Հետաքրքիր բանը
Ժամանակին մի հետաքրքիր բան կար, ոչ գույն ուներ, ոչ քաշ, ոչ ձև, ոչինչ: Մարդիկ չգիտեին դա ինչ է, բայց բոլորը միահամուռ մտածում էին՝ այդ ինչ հետաքրքիր բան է: Գիտնականները զննում էին, չափում, խորհում, տեսություններ առաջ քաշում, պաշտպանում ու հերքում, հետաքրքիր բանը պահելու համար իշխանություններին խորհուրդներ տալիս: Իսկ պետությունը չափառապատել էր ու հատուկ պահում էր այն` շուրջ բոլորը պահակներ կարգելով:
Հետաքրքիր բանի մոտ հետազոտական կենտրոններ էին կառուցված, իսկ մարդիկ տուրիզմի էին գնում՝ հետաքրքիր բանը տեսնելու և ևս մի անգամ փաստելու.
-Այս ի՜նչ հետաքրքիր բան է:
Մի օր հետաքրքիր բանի վրայով սև կատու թռավ, ու հետաքրքիր բանն անհետացավ: Մարդիկ իշխանություններին մեղադրեցին, որ հետաքրքիր բանը լավ չեն պաշտպանել, որ պահակները լավ չեն հսկել. իշխանությունները գիտնականներին մեղադրեցին, որ նրանք են սև կատու բաց թողել, գիտնականներն էլ ասեցին, որ կատուն հաստատ ժողովրդի միջից էր:
Բոլորը խառնվեցին իրար: Իշխանությունները որոշեցին ժողովրդի համար արտակարգ իրավիճակ հայտարարել, պահակներ կարգեցին ժողովրդի մեջ: Իսկ գիտնականներին ձերբակալեցին` հասարակական կարգի դեմ ոտնձգության համար: Ժողովուրդը զայրացավ ու հեղափոխություն արեց իշխանությունը, հռչակեց ազգային գաղափարախոսություն, իսկ գիտնականներին արգելեց զբաղվել այլակարծությամբ: Գիտնականերն զբաղվելով դոգմատիզմով` գիտությունը մոռացան ու վերածվեցին կղերականների: Իսկ վիճակը լրջացավ, երբ մի մեծ սայլ բանան շուռ եկավ ու բանանները թափվեցին ողջ քաղաքով մեկ: Մարդիկ սկսեցին վախենալ հանրություն դուրս գալուց, որ պատահած բանանից չընկնեն վնասվեն:
Տհաճ ժամանակներ էին, ու էդպես անցավ երկար ժամանակ, մինչև բանանները չորացան ու մարդիկ որոշեցին դուրս գալ լույսի: Երբ դուրս եկան, տեսան, որ հետաքրքիր բանը հենց այնտեղ էր, որտեղ որ միշտ եղել էր. հետաքրքիր ինչպես միշտ, նույնիսկ ավելի:
Մարդիկ ցանկացան հասկանալ, ու գիտնականներ պետք եղան, իսկ հետաքրքիր բանը պահպանելու համար պահակներ էին պետք և իշխանություն, որ նրանց կանոնակարգեր: Երբ բազմակարծությունը գիտնականներ ծնեց, ու հասարակությունը կարգի եկավ, բոլորը հասկացան, որ հետաքրքիր բանը իրենց աչքից էր կորել էն ժամանակ, երբ հետևել էին սև կատվին:
Մոծակն ու Որսորդը
Մի օր հետս մի իրական դեպք պատահեց:
Ձմեռ էր: Էն ցուրտ ու սպիտակ ձմեռներից, որ դուրսն անելիք չունես: Մի տաք տեղ մտա, սառած ծանր հրացանս իջեցրի ուսիցս ու նայեցի շուրջբոլորս: Մոծակի որսից էի գալիս, բայց ձմեռով որս չես գտնի:
Անկյունում մոծակ տեսա. իմ պես եկել էր տաքանալու. լավ մրսել էր ու հիվանդացել: Ձմռանը մոծակները չեն անհետանում: Ուղղակի ցրտից հիվանդանում են ու ձայնը կորցնում: Այդ պատճառով տզմզալ չեն կարողանում, կամ էլ էնքան ցածր են տզմզում, որ չես էլ լսի:
Հենց էդ մոծակին էլ հանդիպել էի էնտեղ:
Մոծակն ինձ միանգամից ճանաչեց ու անվանեց մոծակասպան:
Էնքան էր հիվանդացել, որ հազիվ էր տզմզում: Ձեռքս ուզում էի տանել հրացանին, բայց նրա տզմզոցն էնքան խեղճ էր, որ իսկույն բարիացա: Մոծակին չսպանեցի:
Մի բաժակ տաք թեյ խմեցինք միասին ու տաքացանք:
Երբ գալիս է ձմեռը, ու մրսում են բոլորը, բոլորով մի տեղ են հավաքվում ու միասին տաքանում. էդ ժամանակ որսն արգելվում է:
Երբ դուրս էի գալիս, մոծակին առոջություն մաղթեցի, որ ամառը գա նորից կռիվ անենք:
Մոտ
Նստած էի երթուղային տաքսի: Կողքս էլ մի սիրուն աղջիկ էր նստած: Չգիտեմ` ես էի ձգում իրան, թե ինքը` ինձ: Ես փորձում էի նրան անտեսել:
Մարդիկ շատ էին, նստելու տեղերը քիչ: Ու նոր մարդիկ էին բարձրանում ամեն կանգառին: Բարձրացողների մեջ էլի սիրուն աղջիկներ կային:
Ես էլ տեղ էի տալիս մյուս սիրուն աղջիկներին` կողքիս սիրուն աղջկա տեղի հաշվին:
Զգացի, որ կողքիս գեղեցկուհին մի տեսակ խանդում էր:
Նա չէր էլ պատկերացնում, որ մյուս աղջիկներին տեղ էի տալիս, որ իրան ավելի քիփ նստեմ:
Follow me on twitter